ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում մի շարք բնակարանաշինական նախագծեր կյանքի են կոչվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով

Արցախում մի շարք բնակարանաշինական նախագծեր կյանքի են կոչվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով

Արցախի Հանրապետության տարածքում իրականացվող մի շարք բնակարանաշինական նախագծեր կյանքի են կոչվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։

Նախորդ շաբաթվա ընթացքում հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն այցելել է Արցախ՝ հետևելու հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող շինաշխատանքների ընթացքին։ Վերջինս ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ միասին շրջայցեր է կատարել հանրապետության տարբեր շինհրապարակներ, ծանոթացել կատարված աշխատանքներին և դրանց որակին։

No description available.

Շրջայցերի ընթացքում՝ կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղում նշվել են կատարված շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տրված որոշակի թերացումներ, դրանք շտկելու ուղղությամբ տրվել ցուցումներ։ Հատուկ ընդգծվել է, որ իրականացվող աշխատանքների տեմպը պետք է համապատասխանի պայմանագրով նշված ժամկետներին, քանի որ այդ առումով որոշ դեպքերում արդյունքները բավարար չեն։

No description available.

  • Կիսվել: