կիրակի, հունվար 19
19 / 1 / 2025
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանին՝ ծննդյան օրվա առթիվ

Սամվել Կարապետյանը շնորհավորել է Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանին՝ ծննդյան օրվա առթիվ

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ՌԴ հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Բաքվում գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ ծննդյան օրվա առթիվ։ 

Մոսկվայում կայացած հայկական գործարար համաժողովում ունեցած իր ելույթում աջակցության խոսքեր հայտնեց Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերիներին: Նա Վարդանյանին և բոլորին մաղթեց ուժ և արիություն։

Հիշեցնենք՝ Արցախի նախկին պետնախարարն այսօր դառնում է 56 տարեկան։

  • Կիսվել: