ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սահմանը հատելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը բիզնես ենթատեքստ չունի. նախարար

Սահմանը հատելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը բիզնես ենթատեքստ չունի. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի համոզմամբ՝ Հայաստանի սահմանը հատելիս ՊՇՌ թեստի մեթոդով կորոնավիրուսի ախտորոշման անալիզ հանձնելու պահանջը բիզնես ենթատեքստ չունի: Ինչպես կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը՝ այդ պայմանն անհրաժեշտ է համավարակը զսպելու համար:

 

«Այս մոտեցումն, իհարկե, քաղաքացիների համար լրացուցիչ ֆինանսական բեռ է ստեղծում, բայց այն անհրաժեշտ է վիրուսի տարածումը կանխելու համար: Աշխարհը փորձում է համավարակի պայմաններում վերադառնալ բնականոն կյանքի: Անհնար է սահմանները տարիներով, ամիսներով փակ պահել, ուստի մարդիկ լուծում են որոնում: Դրանցից մեկը ՊՇՌ մեթոդով թեստավորումն է»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: