կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Նիդեռլանդները Ուկրաինային կմատակարարի խոստացված F-16 ինքնաթիռները

Նիդեռլանդները Ուկրաինային կմատակարարի խոստացված F-16 ինքնաթիռները

Նիդեռլանդներն ավարտում են F-16 կործանիչների փոխանցումն Ուկրաինային, խոստացված ինքնաթիռներից վերջինը կմատակարարվի վաղը՝ մայիսի 26-ին։ Այս մասին WNL op Zondag-ի եթերում հայտարարել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։

«Մենք շարունակում ենք F-16-ներ մատակարարել Կիևին նույն տեմպերով: Վերջին F-16-ները Նիդեռլանդներից կմեկնեն վաղը: Սա նշանակում է, որ խոստացված բոլոր 24 կործանիչները շուտով կլինեն Ուկրաինայում», - ասել է Բրեկելմանսը:

Բրեկելմանսը նշել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի վրա իր հարձակումներով ցույց է տալիս, որ մտադիր չէ լրջորեն քննարկել հրադադարի հարցը։ Ուստի, նիդերլանդցի նախարարը վստահ է, որ կարևոր է շարունակել մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա և հնարավորինս մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։

«Մենք նաև պատրաստում ենք օդաչուներ և տեխնիկներ և կիսում ենք մեր ռազմական դոկտրիններով, որպեսզի Ուկրաինան կարողանա ստեղծել ժամանակակից զինված ուժեր, որոնք կհամապատասխանեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերին», - հավելել է նա:

  • Կիսվել: