չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Սահմանվել է խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգը

Սահմանվել է խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգը

Կառավարությունն իր այսօրվա նիստում սահմանել է Ինտերնետ շահումով խաղի, ինչպես նաև տոտալիզատորի, այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույք ընդունելու իրավունք տրամադրելու կարգը:

Այն պայմանավորված է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունմամբ: Դրանց համաձայն սահմանվում է, որ նման գործունեություն կարող են իրականացնել հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները` լիազոր մարմնի տված համապատասխան լիցենզիայի և խաղադրույք ընդունելու իրավունքի հիման վրա:

Խաղադրույք ընդունելու իրավունքը տրվում է ՀՀ կառավարության սահմանած կարգով՝ խաղադրույքներ ընդունելու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրքի վճարման դեպքում:

  • Կիսվել: