շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Քանի անգամ ասում եմ, որ խաղադրույքների թաքնված գովազդներ չլինեն, այդ մարդիկ չե՞ն լսում, մարտահրավե՞ր են նետում մեզ. Փաշինյան

Քանի անգամ ասում եմ, որ խաղադրույքների թաքնված գովազդներ չլինեն, այդ մարդիկ չե՞ն լսում, մարտահրավե՞ր են նետում մեզ. Փաշինյան

Ես կառավարության նիստում քանի անգամ ասում եմ, որ խաղադրույքների թաքնված գովազդներ չլինեն, ուր գնում ես, այդպիսի գովազդ է: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Այդ մարդիկ չե՞ն լսում, մարտահրավե՞ր են նետում մեզ: Ուր գնում ես, ճանապարհներին էսպես bet, bet, bet: Դա ի՞նչ է նշանակում: Եթե պետք է՝ օրենքում կոնկրետ բառերով նշեք, որ այդ բառերն արգելվում է գովազդել: Եթե այդ ընկերություններն այդպիսի վերաբերմունք ունեն կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ, թող իրենք էլ զգան մեր հակառակ վերաբերմունքը: Ստացվում է, որ օրենքն ընդունում ենք, հետո առնետի մի միջանցք ենք գտնում ու այդ առնետի միջանցքով ամբողջ հանրապետությունը հեղեղում:

Ու ես ինչքա՞ն պետք է այդ խնդրին անդրադառնամ: Խոսքը վերաբերում է ՏԿԵ նախարարությանը, ոստիկանությանը, ԱԱԾ-ին: Բա դուք չեք անցնո՞ւմ այդ ճանապարհներով, չե՞ք տեսնում, թե՞ ձեր զեկույցն այն է, որ քանի որ օրենքի 6-րդ տողի 4-րդ ստորակետից հետո երկու հատ գծիկ կա դրված,դա այդպես օրենդրական խնդիր կա: Հո առնետուղիներո՞վ չենք երկրում առաջնորդվելու: Այսինքն՝ պետք է վարչապետն անձամբ առնչվի այդ թեմայի հետ, գրում է, որ այսինչ օրը ես մի բան էի ասել, այսինչ փողոցում մի բան կա, որտեղով դուք ամեն օր անցնում եք, եւ առնչվում է այդ թեմայի հետ, ու ոչ մի ռեակցիա՛՛,-բարկացած նշեց վարչապետը:

  • Կիսվել: