երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Սա վիրուս է, որ մարդուց մարդ չի փոխանցվում, այլ միայն մոծակից՝ մարդ խայթոցի միջոցով. Ավանեսյան

Սա վիրուս է, որ մարդուց մարդ չի փոխանցվում, այլ միայն մոծակից՝ մարդ խայթոցի միջոցով. Ավանեսյան

Վարակները փոխանցվում են թռչունների միջոցով, և տարանցիկ կերպով թռչունները վարակում են նաև մոծակներին: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդանալու ձևերին:

«Հենց առաջին օրերին մեծածավալ աշխատանք են իրականացրել՝ մոծակների մեջ հայտանաբերելու վիրուսը և փաստելու, որ այդ նույն շտամն է»,- ասաց նախարարը և հավելեց, որ սա վիրուս է, որ մարդուց մարդ չի փոխանցվում, այլ միայն մոծակից՝ մարդ խայթոցի միջոցով, սա է, որ նվազեցնում է փոխանցման ռիսկը:

Հիվանդության հիմնական ախտանիշներն են ջերմության բարձրացում, նյարդաբանական խնդիրներ, գիտակցության մթագնում:

«Հիվանդացածների 80 տոկոսի մոտ ընդհանուր առմամբ անախտանիշ է ընթանում: Միայն 20 տոկոսի մոտ դիտվում են որոշակի սիմպտոմներ, և կարող է լինել բարդացում, ինչը նկատվում է տարեց անձանց մոտ»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք՝ Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությամբ Հայաստանում գրանցվել է մահացության դեպք:

Վարակաբանները զգուշացնում են, որ այս հիվանդությունը պատվաստանյութ չունի, չհիվանդանալու համար պետք է պաշտպանվել նույն մեթոդներով, որոնցով ավանդաբար պաշտպանվում են մոծակներից, այսինքն՝ ծածկել մարմինը և քնել մոծակապաշտպան տարածքում:

  • Կիսվել: