շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սա եռամսյակային պարգևավճար է. Հակոբ Կարապետյանի պարզաբանումը

Սա եռամսյակային պարգևավճար է. Հակոբ Կարապետյանի պարզաբանումը

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է պարգևատրումների թեմային` պարզաբանելով.

«Մամուլի որոշ ներկայացուցիչներ կրկին փորձում են շահարկել պարգեւավճարների հարցը՝ համապատասխան շեշտադրումներով: Առիթը՝ քաղաքապետարանը հրապարակել է եռամսյակային պարգեւավճարները: Հրապարակել է, ինչպես նախորդ եռամսյակներին:

Ինչո՞ւ եմ օգտագործում «շահարկել» բայը: Որովհետեւ էս իրադարձության մեջ ուղղակի նորություն չկա, որովհետեւ.

1️⃣. պարգեւավճարները միանգամայն օրինական են, դրանց տրամադրումը նախատեսված է Երեւանի տարեկան բյուջեով,
2️⃣. պարգեւավճարների սոցիալական տեսանկյունից հիմնավորվածության մասին պաշտոնատար անձինք պարբերաբար խոսել են,
3️⃣. պարգեւավճարների դրույքաչափի փոփոխություն չի եղել, խոսք է գնում շուրջ ❗️1700 մարդու❗️ՕՐԻՆԱԿԱՆ եկամուտների մասին: Ի դեպ, այդ եկամուտը պետք է բաժանել երեք ամսվա վրա, որովհետեւ սա եռամսյակային պարգեւավճար է։
4️⃣. Եվ վերջապես, հերթական պարգեւատրումների ցուցակը Yerevan.am պաշտոնական կայքում հրապարակվել է հոկտեմբերի 18-ին, եւ շատ ուշագրավ է ու հատկանշական, որ մի քանի կոնկրետ լրատվամիջոց «համազարկով» անդրադառնում են էս թեմային ցուցակը հրապարակվելուց մեկ շաբաթ հետո»:

  • Կիսվել: