Սա է «խաղաղության դարաշրջանը». որոնք են Ադրբեջանի տարածքային հավակնությունները
Ադրբեջանական զորամասերում տարածաշրջանային քարտեզներ են դրված, որտեղ գունային տարանջատումներով ուրվագծված են ադրբեջանական տարածքային հավակնությունները: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, հրապարակելով լուսանկարը:
"Սա էլ Ադրբեջանի` «խաղաղության դարաշրջանի», վերաբերյալ պատկերացումներն են, որովհետև Ադրբեջանի ու Թուրքիայի համար տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը ասոցացվում են Հայաստանի անկման ու վախճանի հետ",- գրել է պատգամավորը:



