երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ռուզաննա Խաչատրյանը կնվիրի իր պայուսակը Վահագն Ալեքսանյանին, թեև այն «Հերմես» ֆիրմայի չէ

Ռուզաննա Խաչատրյանը կնվիրի իր պայուսակը Վահագն Ալեքսանյանին, թեև այն «Հերմես» ֆիրմայի չէ

Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը հերքեց իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի Ազգային Ժողովի ամբիոնից հնչեցրած այն հայտարարությունը, թե, իբր, ինքը ընդդիմության հանրահավաքներին գնացել է 98 հազար դոլլար արժեցող «Հերմես» «Բիրկին» պայուսակով։

«Իմ պայուսակը «Հերմես» ֆիրմայի արտադրանք չէ, պարզապես նման է, եւ շատ գեղեցիկ, կաշվից պայուսակ է, որը ձեռք է բերվել երեւանյան խանութներից մեկից՝ 98 հազար դոլար, բնականաբար, չարժե, բայց 98 հազար դրամ՝ թերեւս», - նկատեց տիկին Խաչատրյանը։

Միևնույն ժամանակ նա նկատեց, որ իրական «Հերմես» պայուսակները, որոնք, այո, կարող են տասնյակ, երբեմն հարյուր հազարավոր դոլլարներ արժենալ, համարակալված են, եւ վաճառվում են միայն եւ միայն անկանխիկ եղանակով։ Նա առաջարկեց, որ պատգամավորը պարզի եւ հրապարակի, թե որ երկրից եւ որ համարի «Բիրկին» պայուսակն է իբրև թե գնել տիկին Խաչատրյանը։

Նա նաև մեծ սիրով պատրաստակամությունհայտնեց նվիրել իր պայուսակը Վահագն Ալեքսանյանին։ Միայն թկ պարզ չէ, պատգամավորը որտեղ և երբ պետք է օգտագործի այն։

Նշենք, որ Վահագն Ալեքսանյանը այսօր հարտարարել էր, որ Ռուզաննա Խաչատրյանը ընդդիմության հանրահավաքներին գնում է 98 հազար դոլլարանոց պայուսակով։

Ռուզաննա Խաչատրյանը նաև զարմանք ապրեց այն փաստի առթիվ, որ երկրի համար այս օրհասական պահին իղխանական երեսփոխանները քննարկում են ինչ որ պայուսակի ճակատագիր։

Ըստ «Առավոտի»
 

  • Կիսվել: