հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ռուսթավիի «տենդի» կենտրոնից պացիենտը փախել է

Ռուսթավիի «տենդի» կենտրոնից պացիենտը փախել է

Ռուսթավիի այսպես կոչված «տենդի» կենտրոնից փախել է պացիենտ:

Վրացական «Առաջին ալիք»-ը գրում է, որ միջին տարիքի տղամարդը, որն ուներ Ռուսաստանում ճանապարհորդելու պատմություն, գտնվում էր Ռուսթավիի կարանտինային տարածքում:

Նրա մոտ ջերմասքրինինգի ժամանակ նկատվել է ջերմություն, որից հետո տղամարդուն տեղափոխել են Ռուսթավիի տենդի կենտրոնի մեկուսացված հիվանդասենյակ:

Սակայն մինչ նրան տենդի կենտրոնից կտեղափոխեին կարանտինային տարածք, պացիենտը թռել է պատուհանից և դիմել փախուստի:

Տղամարդուն մինչև այժմ որոնում են:

  • Կիսվել: