շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նեղ մասնագիտական և համալիր բուժումն արտերկրում շարունակելու համար Իսպանիա է տեղափոխվել պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեկ պացիենտ. ԱՆ

Նեղ մասնագիտական և համալիր բուժումն արտերկրում շարունակելու համար Իսպանիա է տեղափոխվել պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեկ պացիենտ. ԱՆ

Նեղ մասնագիտական և համալիր բուժումն արտերկրում շարունակելու համար այսօր Իսպանիա է տեղափոխվել պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեկ պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
 
՛՛Բարձր գնահատելով մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմը և այս օրերին կատարած լայնածավալ ու բարդ աշխատանքը` առողջապահության նախարարությունը շարունակում է համագործակցությունն արտասահմանյան գործընկերների հետ:
 
Ծայրահեղ ծանր վիճակում Երևանի բժշկական կենտրոններ տեղափոխված շուրջ 2 տասնյակ պացիենտ, որոնց առողջական վիճակը մեր բուժաշխատողների ջանքերի շնորհիվ կայունացել է, տեղափոխվել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի, Բելգիայի առաջատար բժշկական կենտրոններ` բուժումը շարունակելու՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: