երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ռուստամ Բաքոյանը և Ալի Ռեզա Նազիֆը քննարկել են հայ-իրանական գործարար կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Ռուստամ Բաքոյանը և Ալի Ռեզա Նազիֆը քննարկել են հայ-իրանական գործարար կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը` հիմնված պատմական և հարուստ ավանդույթների վրա. ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը մայիսի 16-ին Իրան-Հայաստան բարեկամության միության Թավրիզի գրասենյակի տնօրեն Ալի Ռեզա Նազիֆի հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հայ-իրանական առևտրաշրջանառության զարգացման, գործարար կապերի հաստատման, ինչպես նաև երկու երկրների առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մշակութային, զբոսաշրջությանն առնչվող ծրագրերի:

Ալի Ռեզա Նազիֆը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ փոխվստահության և դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունները մեծ ներուժ ունեն:

«Ես վստահ եմ, որ մեր հետագա հարաբերությունները կշարունակվեն լավագույն ավանդույթներին համապատասխան»,- ասել է նա:

Միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում ընդգծվել է Հայաստանի խորհրդարանի առանցքային դերակատարությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի փոխայցերը:

 

  • Կիսվել: