չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Ռուստամ Բադասյանն անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացու մահվան դեպքին

Ռուստամ Բադասյանն անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացու մահվան դեպքին

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է օրերս «Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացու մահվան դեպքին:

«Տեղի է ունեցել հետևյալը՝ անձը, հավանաբար, շատ մեծ հավանականությամբ տեղափոխել է թմրանյութ: Մեր ռիսկերի համակարգը թիրախավորել է, որ նա անպայման ենթակա է զննության: Զննության համար շշերը դուրս են բերվել, քաղաքացին, ենթադրաբար, կասկածները ցրելու համար որոշել է, որ կարող է ապացուցել խմելու տեսքով: Իհարկե, դա նորմալ ընթացակարգ չէ, եթե որևէ մեկը ոչ պրոֆեսիոնալ է կատարել իր պաշտոնեական պարտականությունները, պետք է պատասխաատվության ենթարկվի:

Կա քրեական վարույթ, քննչական կոմիտեն բոլոր հանգամանքները կպարզի»,- ասաց ՊԵԿ նախագահը:

 

  • Կիսվել: