Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգը ենթարկվել է հրթիռային հարվածի
Իրանի րևմտյան Ադրբեջան նահանգը ենթարկվել է թշնամական հարվածիլ։ Այս մասին հայտարարել է նահանգի ճգնաժամային իրավիճակների վարչության ղեկավար Համեդ Սաֆարին, տեղեկացնում է Fars-ը:
«Թշնամու հրթիռը հարվածել է նահանգի չբնակեցված շրջաններից մեկին», - հայտարարել է Սաֆարին:
Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան:
Ավելի ուշ Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն հարված է հասցրել Արևմտյան Ադրբեջան նահանգի Փիրանշահր քաղաքին:



