շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսաստանը նախատեսում է Հայաստանում բացել ռուսական դպրոց՝ 11-ամյա կրթությամբ, «Գազպրոմ» ընկերության ծրագրով. Դումանյան

Ռուսաստանը նախատեսում է Հայաստանում բացել ռուսական դպրոց՝ 11-ամյա կրթությամբ, «Գազպրոմ» ընկերության ծրագրով. Դումանյան

Հայաստանում գոյություն ունի ռուսական կրթության երկու տեսակի հանրակրթական հատված, որոնցից մեկը Ռուսաստանի Դաշնության ենթակայության տակ գտնվող դպրոցն է։ Այս մասին այսօր Ազգային ժողովի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Նա նշեց, որ խոսքը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող 11-ամյա կրթությամբ դպրոցի մասին է։ ՛՛Միեւնույն ժամանակ, 12-ամյա հայկական դպրոցներում կան ռուսական դասարաններ, որոնք ավարտելուց հետո դպրոցականները հայկական նմուշի փաստաթուղթ են ստանում՛՛,-հավելեց նախարարը:

Նա նաեւ ասաց, որ ռուսերենով դասավանդող դասարաններում կարող են սովորել ինչպես Հայաստանի քաղաքացի չհանդիսացող երեխաները, այնպես էլ Հայաստանի այն քաղաքացիները, որոնք վերջին 5 տարիներին ապրել են հանրապետությունից դուրս։

Դումանյանն ասաց, որ ռուսական դասարաններում մենք ունենք 3500 ազատ տեղ. ՛՛Ռուսաստանը նախատեսում է Հայաստանում բացել ռուսական դպրոց՝ 11-ամյա կրթությամբ, ՛՛Գազպրոմ՛՛ ընկերության ծրագրով։ Նրանք ցանկանում են, որ մենք ինտեգրենք նրանց մեր միջավայրում: Կրթությունը սրա առաջին պայմանն է՛՛:

  • Կիսվել: