շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռուսաստանը Հայաստանին 3.5 մլն դոլար կտրամադրի՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման համար

Ռուսաստանը Հայաստանին 3.5 մլն դոլար կտրամադրի՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման համար

Արևելյան Եվրոպայի և Կենտոնական Ասիայի երկրներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման նպատակային ծրագրի երրորդ փուլի շրջանակներում Ռուսաստանը Հայաստանին 3.5 մլն դոլարի չափով օգնություն կհատկացնի, ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, տեղեկացնում է Rusarminfo-ն:

Նշվում է, որ ռուսական կողմի աջակցությամբ Հայաստանն արդեն իսկ երկու շարժական լաբորատորիա է ստացել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ստուգման համար. ևս մեկը մոտ ապագայում կուղարկվի ՀՀ:

Ըստ պաշտոնական տվյալների ՝ 2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ 3654 ՄԻԱՎ վարակակիր է գրանցվել Հայաստանում, որոնց 69 տոկոսը տղամարդիկ են: ՄԻԱՎ-ի 60 դեպք գրանցվել է երեխաների շրջանում:

Շուրջ 3500 հոգի հակավարակային բուժում է ստանում:

  • Կիսվել: