հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուսաստանը արգելել է արտասահմանյան բժշկական սարքավորումների արտահանումը երկրից

Ռուսաստանը արգելել է արտասահմանյան բժշկական սարքավորումների արտահանումը երկրից

ՌԴ-ն ժամանակավոր արգելել է արտասահմանյան բժշկական սարքավորումների արտահանումը երկրից։

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել երկրից արտասահմանյան բժշկական սարքավորումների արտահանման ժամանակավոր արգելքի մասին, որոնք մատակարարվել են պատժամիջոցներին միացած երկրներից։ Այս մասին ասվում է կառավարության հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Խոսքը բժշկական սարքավորումների մասին է, որոնք մատակարարվել են պատժամիջոցներին միացած պետություններից եւ այժմ գտնվում են ներկրողների պահեստներում կամ անցնում են մաքսային ընթացակարգեր։ Կառավարության որոշումը կկանխի Ռուսաստանում բժշկական սարքավորումների պակասը՝ ոչ բարեկամական պետությունների կողմից կիրառվող սահմանափակող միջոցների պատճառով»,- ասվում է փաստաթղթում։

  • Կիսվել: