Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
ՌԴ Առողջապահության նախարարությունը հայտնել է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրության մեկնարկի մասին: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti գործակալությունը։
Դեղը մշակվել է ԱՆ Ն. Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի մասնագետների կողմից:
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել COVID-19-ի կանխարգելման դեղամիջոցը: Պատվաստանյութը ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։
Դեղամիջոցի ստեղծման գործում ներդրումներ է արել նաև Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամ, որի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտնել է, որ այս պահին հիմնադրամը պատվաստանյութի 1 միլիարդ դեղաչափի մատակարարման մասին հայտեր է ստացել ավելի քան 20 երկրներից:
Ընդ որում, նա նշել է, որ Ռուսաստանը պայմանավորվել է պատվաստանյութի արտադրության մասին հինգ երկրների հետ։
Նրա խոսքով ՝ առկա հզորությունները թույլ են տալիս տարվա ընթացքում արտադրել 500 մլն դեղաչափ։