երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսաստանում բացահայտվել է քննիչ Եվգենիա Շիշկինայի (Գրիգորյան) սպանության դրդապատճառը

Ռուսաստանում բացահայտվել է քննիչ Եվգենիա Շիշկինայի (Գրիգորյան) սպանության դրդապատճառը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է 2018թ. հոկտեմբերի 10-ին Արխանգելսկում քննիչ Եվգենիա Շիշկինայի (Գրիգորյան) սպանության մեջ մեղադրվող Աբդուլազիզ Աբդուլազիզովի և նրա հանցակիցների դեմ հարուցված քրեական գործի քննությունը։

«Քննիչ Եվգենիա Շիշկինայի սպանության պատվիրատուն Յարոսլավ Սումբաևն է: Հանցագործության դրդապատճառն վրեժն է՝ կապված համակարգչային ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ խարդախությամբ զբաղվող հանցավոր խմբի վերաբերյալ քրեական գործի հետաքննության հետ, որի համաձայն որոշում է կայացվել Սումբաևին որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,- ասվում է Ռուսաստանի ՔԿ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է լրատվամիջոցներում, Եվգենիա Շիշկինան ծնվել է Բաքվում և կրել է Գրիգորյան ազգանունը: Նա տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ, այնտեղից 90-ականների սկզբին՝ Ռուսաստան, որտեղ նրան հաջողվել է հասարակ դերձակից դառնալ առանձնապես կարևոր դեպքերը հետաքննող քննիչ:

2019 թվականի հոկտեմբերի վերջին Շիշկինան հետմահու պարգևատրվել է Արիության շքանշանով:

  • Կիսվել: