հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ-ում Ռուսական տան ղեկավարը գլխավոր դատախազից պահանջում է պատժել «Պաշարված Լենինգրադի երեխաները» հուշարձանը պղծող քաղաքացուն

ՀՀ-ում Ռուսական տան ղեկավարը գլխավոր դատախազից պահանջում է պատժել «Պաշարված Լենինգրադի երեխաները» հուշարձանը պղծող քաղաքացուն

Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ «Պաշարված Լենինգրադի երեխաներին» նվիրված հուշարձանը պղծելու հարցով։
 
«Մենք անընդունելի ենք համարում այն ​​գործողությունները, որոնք ազգամիջյան ատելություն են հրահրում և այլատյացության վրա հիմնված բռնության կոչ են անում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների և Ռուսաստանի Դաշնության հասցեին արված հայտարարությունների առնչությամբ»,- նշել է Ֆեֆիլովը։
 
Նա Հայաստանի գլխավոր դատախազին խնդրել է քննություն անցկացնել և իրավական գնահատական ​​տալ Սամվել Շիրանյանի գործողություններին և քրեական պատասխանատվության ենթարկել նրան։
 
Հունվարի 26-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ դեսպանատան, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղկեպսակներ և ծաղիկներ էին դրել պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանին։ Միջոցառումը նվիրված էր ֆաշիստական ​​շրջափակումից քաղաքի ամբողջական ազատագրման 80-ամյակին։
 
Ավելի ուշ, ոմն քաղաքացի Սամվել Շիրանյան, շպրտել էր ծաղկեպսակներն ու տրորել ռուսական եռագույնի գույներով ժապավենը։ Նա դժգոհություն է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերի առնչությամբ։ Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Ղարաբաղում էթնիկ զտումների մասին պնդումներին, առաջարկել է հղում տրամադրել որևէ միջազգային կազմակերպության, օրինակ՝ ՄԱԿ-ի փաստաթղթին կամ հայտարարությանը, որը վկայում է այն մասին, որ նման էթնիկ զտումներ եղել են։
 
Շիրանյանն ասել է, թե չկա նաև Լենինգրադի պաշարման մասին փաստաթուղթ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: