չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ռուսական Red Wings Airlines ավիաընկերությունը կշարունակի թռիչքները Հայաստան

Ռուսական Red Wings Airlines ավիաընկերությունը կշարունակի թռիչքները Հայաստան

Ռուսական Red Wings ավիաընկերությունը կշարունակի ռուսական SSJ100 ինքնաթիռներով թռիչքները միջազգային ուղղություններով՝ դեպի Հայաստան եւ Ուզբեկստան, տեղեկացրել են ավիաընկերությունից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. ՛՛Մենք շարունակում ենք թռիչքները միջազգային ուղղություններով։ Մոսկվայից, Եկատերինբուրգից, Մախաչկալայից, Սամարայից եւ Սոչիից չվերթներն ըստ ժամանակացույցի մեկնում են Հայաստան՝ Երեւան և Գյումրի, եւ Ուզբեկստանի խոշորագույն քաղաքներ՛՛։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՛՛Ռոսավիացիան՛՛ օտարերկրյա ռեգիստրներում գրանցված ռուսական ավիաընկերություններին խորհուրդ էր տվել մարտի 6-ից դադարեցնել թռիչքներն արտերկիր, իսկ մարտի 8-ից դադարեցնել արտերկրից թռիչքները՝ օդանավերի ձերբակալությունների եւ կալանավորումների ռիսկերի պատճառով:

 
 

  • Կիսվել: