ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուսական ռազմակայանի զինծառայողները բեռնատար ավտոմեքենաներով երթ են իրականացրել Երեւանում և Գյումրիում

Ռուսական ռազմակայանի զինծառայողները բեռնատար ավտոմեքենաներով երթ են իրականացրել Երեւանում և Գյումրիում

Հայաստանի ռուսական Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի զինծառայողները բեռնատար ավտոմեքենաներով երթ են իրականացրել Երեւան եւ Գյումրի քաղաքների փողոցներով ՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ զինվորական տարիների երգերի հնչյունների ներքո:

Երկրի հիմնական քաղաքների գլխավոր փողոցներով են անցել ԿամԱԶ եւ Ուրալ մակնիշի բեռնատար ավտոմեքենաները, որոնցում գտնվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակների համազգեստով զինծառայողներ՝ հրացաններով, Հաղթանակի դրոշով եւ Ռուսաստանի Դաշնության դրոշով:

 

  • Կիսվել: