կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուբեն Վարդանյանը առաջարկում է Կասկադի, Հաղթանակի զբոսայգու և «Էրեբունի» թանգարանի հետ կապված մասշտաբային ծրագիր

Ռուբեն Վարդանյանը առաջարկում է Կասկադի, Հաղթանակի զբոսայգու և «Էրեբունի» թանգարանի հետ կապված մասշտաբային ծրագիր

Ռուբեն Վարդանյանի բազմաթիվ ծրագրերը Հայաստանում բոլորին է հայտնի, բայց կան նաև մի շարք ծրագրեր, որոնք մինչև այժմ չեն դարձել իրականություն ոչ կոմպետենտ իշխանությունների պատճառով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

«Մոտ 10 տարի է Ռուբեն Վարդանյանի կողմից տարբեր ժամանակների տարբեր իշխանություններին է ներկայացվել Երևանի համար կարևորագույն մի ծրագիր, որը ամբողջովին կփոխեր քաղաքի զարգացումը։

Նախագիծը ներառում է՝

Կասկադի վերին հատվածի վերակառուցում՝ ժամանակակից լուծումներով ու հնարավորություններով։

Կասկադի թանգարային հատվածի ընդլայնում։

Կասկադի վերին հատվածի մոտ Հին քաղաքի թաղամասի ստեղծում։

Կասկասով դեպի վերև ֆունիկլյորի կառուցում, այնուհետ ճոպանուղի՝ դեպի Հաղթանակի զբոսայգի, այնտեղից էլ Նորքով Էրեբունի թանգարան։

Էրեբունի թանգարանի վերածունդ՝ որով նախ մեր հնագույն պատմությունը ավելի հասանելի կդառնա լայն հասարակությանը, բացի այդ ևս մեկ զբոսաշրջային այցեքարտ կավելանա։

Հաղթանակի զբոսայգու վերակառուցում՝ միջազգային չափորոշիչների կիրառմամբ, հագեցվածությամբ և հին զբոսայգու դիմագծի պահպանմամբ։

Առաջիկայում կներկայացնենք նախագծի մանրամասները, որը էապես փոխելու է Երևանի դիմագիծը ինչպես երևանցիների, այնպես էլ հյուրերի համար»,- գրել է Թանդիլյանը։

  • Կիսվել: