Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանում չէ, Էգեյան ծովում հանգստանում է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս լարված շրջանում, երբ երկրում ռեպրեսիաներ են մոլեգնում, թիրախավորվել է Հայաստանյայց եկեղեցին, սրբազաններ, հայտնի գործարար, ընդդիմության ներկայացուցիչներ են կալանավորվել, ընդդիմադիր ճամբարներից մեկի առաջնորդը` Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանում չէ:
Մեզ ասացին, որ նա Էգեյան ծովում` Հունաստանում, հանգստանում է և թիմի հետ շփվում է օնլայն եղանակով: «Հայաստան» դաշինքի անդամները, որպես կանոն, հրաժարվում են նման հարցերի պատասխանելուց, իսկ Բագրատ Միկոյանը միայն իր նախընտրած լրատվամիջոցների հետ է շփվում: Քոչարյանի ազգականներից մեկը մեզ հետ զրույցում հաստատեց միայն այն, որ նա երկրում չէ»։