կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ

Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ;

«Ցավով տեղեկացա ՀՀ ազգային հերոս, ականավոր պետական և քաղաքական գործիչ Նիկոլայ Ռիժկովի մահվան մասին:

Անուրանալի է Նիկոլայ Իվանովիչի ավանդը 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո Հայաստանի վերականգնման գործում: Հայ ժողովուրդը միշտ ջերմությամբ և երախտագիտությամբ է հիշում Նիկոլայ Ռիժկովի կատարած աշխատանքը, սերը և հարգանքը մեր ժողովրդի հանդեպ:

Ցավակցում եմ Նիկոլայ Ռիժկովի ընտանիքին և մտերիմներին»,- ասված է ուղերձում:

  • Կիսվել: