երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոս Քավիչ արձանի վրա կլուսարձակվեն Հայաստանը ներկայացնող պատկերներ

Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոս Քավիչ արձանի վրա կլուսարձակվեն Հայաստանը ներկայացնող պատկերներ

Բրազիլիայում ՀՀ դեսպանության ու Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոսության նախաձեռնությամբ սեպտեմբերի 21-ի երեկոյան Ռիո դե Ժանեյրոյի հանրահայտ Քրիստոս Քավիչ արձանի վրա կլուսարձակվի Հայաստանը և նրա պատմությունն ու մշակույթը ներկայացնող տեսաշար:

Միջոցառումը կոչված է նշելու Հայաստանի անկախության 29-րդ և Հայաստանի Առաջին Հանրապետության և Բրազիլիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-րդ տարելիցը:

Հարուստ և գունեղ շոուի հեղինակը աուդիովիզուալ արվեստի բնագավառում Բրազիլիայի առաջատար մասնագետ Ժոդելի Լարշերն է։

  • Կիսվել: