ՌԴ-ում կորոնավիրուսից մահացած բժիշկների շարքում հայեր կան
Հրապարակվել է Ռուսաստանում COVID-19-ի համավարակի ժամանակ մահացած բուժաշխատողների հիշատակման ցանկը, տեղեկացնում է Լենտա-ն:
Նշենք, որ մահացու վիրուսի զոհերի թվում կան նաեւ հայ բուժաշխատողներ:
Մասնավորապես, ցանկում երկու հայ բուժաշխատողի անուն է` 69-ամյա Մոսկվայի Սեչենովսկի համալսարանի համաճարակաբան Արփիկ Աշոտովնա Ասատրյանի եւ 55-ամյա բուժքույր Սվետլանա Վալերիեւնա Դավթյանի` Սանկտ Պետերբուրգի Պատերազմների վետերանների հիվանդանոցից:
Ընդհանուր առմամբ, ցուցակում 23 բուժաշխատող է նշված, որոնցից երկուսը Բելառուսից են: Ամենաերիտասարդ բուժաշխատողը 29 տարեկան էր:


