ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով

ՌԴ-ում ՀՀ դեսպանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը պարգեւատրվել է Բարեկամության շքանշանով՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

ՌԴ նախագահի հրամանագրում այս առնչությամբ, մասնավորապես, նշված է. «Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Սուրենովիչ Տողանյանին պարգեւատրել Բարեկամության շքանշանով»:

 

  • Կիսվել: