երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում քաղաքացիություն ստանալու, դադարեցնելու դիմումները կընդունվեն էլեկտրոնային հերթագրման միջոցով

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում քաղաքացիություն ստանալու, դադարեցնելու դիմումները կընդունվեն էլեկտրոնային հերթագրման միջոցով

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև քաղաքացիությունը դադարեցնելու դիմումները ս.թ. մարտի 15-ից ընդունվելու են նախօրոք էլեկտրոնային հերթագրման միջոցով։

Հերթագրումն իրականացվում է բացառապես https://e-request.am/ru կայքէջով։
Հորդորում ենք դեսպանություն ներկայանալ սահմանված ժամանակից 10 րոպե առաջ՝ ունենալով Ձեզ հետ հերթագրումը հավաստող կտրոն և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։
 
ՀՀ քաղաքացիության ստանալու, ինչպես նաև դադարեցնելու սահմանված կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ armconsul.ru կայքէջում, որտեղ կարող եք գտնել նաև անհրաժեշտ հարցաթերթիկը, որը պետք է լրացված լինի առանց ջնջումների։

  • Կիսվել: