չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
ՌԴ քաղաքացիները պահանջում են կազմակերպել իրենց վերադարձը Հայաստանից Ռուսաստան

ՌԴ քաղաքացիները պահանջում են կազմակերպել իրենց վերադարձը Հայաստանից Ռուսաստան

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև հավաքվել էին ՌԴ քաղաքացիներ ՝ պահանջելով կազմակերպել նրանց վերադարձը Ռուսաստան։

Ռուսական դիվանագիտական ներկայացուցչության շենքի առջեւ հավաքված քաղաքացիները պահանջում էին հստակ պարզաբանել ստեղծված իրավիճակը եւ "պետական ծառայության" պորտալի համապատասխան եւ ժամանակին աշխատանքը:

Ինչպես նշում են հավաքվածները, նրանցից շատերը Հայաստան են եկել այս կամ այն հարցով մի քանի օրով, իսկ այժմ չեն կարողանում մի քանի ամիս տուն գնալ, եւ գրանցման թերթիկում հերթը նրանց ոչ մի կերպ չի հասնում:

Ժամը 9:00-ից մարդիկ չեն հեռանում դեսպանատան մոտից, սակայն կառույցը փակ է։ Ինչպես պարզվել է ավելի ուշ, դիվանագիտական առաքելությունը փակ կմնա մինչեւ հուլիսի 13-ը:

Դեսապանատան աշխատակիցները հայտարարում են, որ հերթը շատ մեծ է ՝ ավելի քան 2000 մարդ։ Աշխատակիցները խնդրում են լքել տարածքը դեսպանատան մուտքի մոտօց՝ նշելով, որ առաջին հերթին քննարկվելու են ՌԴ քաղաքացիների դիմումները։ 

  • Կիսվել: