հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն ավտոերթ են անցկացրել Երեւանում, հավաքը շարունակվել է հրապարակում

ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն ավտոերթ են անցկացրել Երեւանում, հավաքը շարունակվել է հրապարակում

ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսօր ավտոերթ են անցկացրել Երեւանի փողոցներում: «Хочу в Россию», «Պահանջում ենք վարչապետի աջակցությունը», և այլ գրություններով պաստառներ են փակցված եղել ավտոմեքենաների վրա:

Նշենք, որ ավտոերթն ավարտվել է Հանրապետության հրապարակում, որտեղ ակցիայի մասնակիցները որոշել են հավաք կազմակերպել:

Ավելի վաղ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր՝ Հայաստանը չի կարող Ռուսաստանին պարտադրել, որ ռուսաստանաբնակ հայերին թույլ տա մուտք գործել իր տարածք:

 

  • Կիսվել: