չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները մարտի 29-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման են ենթարկել Մերաբի Ջ.-ին:

Ինչպես  հայտնում են ՀՀ ոստիկանությունից, Մերաբի Ջ.-ն 2018 թ. նոյեմբերի 15-ից Դոնի Ռոստով քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: