ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից դեկտեմբերի 4-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 35-ամյա Տիգրան Դ.-ն, որը նոյեմբերի 2-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: