ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ իրավապահների կոմից հետախուզվողը հայտնաբերվեց Իսակովի պողոտայում

ՌԴ իրավապահների կոմից հետախուզվողը հայտնաբերվեց Իսակովի պողոտայում

Հունվարի 5-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության պարեկային ծառայության ծառայողները Երևանի Իսակովի պողոտայից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Կարեն Շ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 28-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվայի մարզի ՆԳԳՎ Խիմկի բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կարեն Շ.-ի հայտնաբերման վերաբերյալ տեղյակ է պահվել նախաձեռնող մարմնին:

`

  • Կիսվել: