հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել ոստիկանության Արթիկի բաժին

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել ոստիկանության Արթիկի բաժին

Մայիսի 19-ին, ժամը 20.00-ին, Արթիկ քաղաքի Չարենցի փողոցի մի տնից ոստիկանության Արթիկի բաժին, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման է ենթարկվել 34-ամյա Եզնիկ Վ.-ն: Պարզվել է, որ նա ապրիլի 9-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Խաբարովսկ քաղաքի ՆԳՎ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

 

  • Կիսվել: