երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
ՌԴ և ՀՀ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

ՌԴ և ՀՀ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Մայիսի 21-ին, ժամը 00.05-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 68-ամյա Արարատ Դ.-ն, որը 2019 թ. հունիսի 4-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Մարմնական վնասվածք պատճառելը) մեղադրանքով:

Արարատ Դ.-ն 2017 թ. նոյեմբերի 13-ից, որպես պարտապան, հետախուզվում էր նաև ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողներին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

  • Կիսվել: