ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռազմաճակատում զոհվել է Հանրային հեռուստաընկերության աշխատակիցը

Ռազմաճակատում զոհվել է Հանրային հեռուստաընկերության աշխատակիցը

Հանրային հեռուստաընկերությունն Արցախի և Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմի առաջին ժամերից եղել է Արցախում։ Հանրայինի բազմաթիվ աշխատակիցներ ոչ միայն մասնագիտական պարտքն են կատարել, այլև մեկնել են առաջնագիծ՝ Հայրենիքը պաշտպանելու։

Հանրայինի աշխատակից Պողոս Հակոբյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ և զոհվել պաշտպանական մարտերում։

Հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին։

  • Կիսվել: