շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Ռազմական դրությանը զուգահեռ յուրաքանչյուրս մեր վարքագծով պետք է կանխենք COVID-19-ի տարածումը. ՄԻՊ

Ռազմական դրությանը զուգահեռ յուրաքանչյուրս մեր վարքագծով պետք է կանխենք COVID-19-ի տարածումը. ՄԻՊ

Պատերազմական գործողություներին, ռազմական դրությանը զուգահեռ յուրաքանչյուրս մեր վարքագծով պետք է կանխենք նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Կորոնավիրուսի տարածման վերջին օրերի տվյալները անհանգստացնող պատկեր են ցույց տալիս:

Սա լրացուցիչ ծանրաբեռնվածություն ու ավելորդ խնդիրներ է առաջացնում մեր բժիշկների, առողջապահական համակարգի համար։

Այսօր ավելի, քան երբևէ կենսական է բժշկական անձնակազմերի նվիրական աշխատանքը, որ փրկում է ռազմական գործողություններով վտանգված կյանքեր ու ճակատագրեր:

Մենք պետք է միասնաբար պահպանենք կորոնավիրուսի կանխարգելման կանոնները։

Այդպես յուրաքանչյուրս կօգնենք մեր բուժաշխատողներին, ովքեր անձնուրաց օգնության են հասնում վիրավորում ստացած զինվորին, ռազմական հարձակման ենթարկված խաղաղ բնակչին»։

  • Կիսվել: