հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Ռազմական դրության ընթացքում դեղամիջոցների թանկացումների վերաբերյալ  իրական չեն. ՏՄՊՊՀ

Ռազմական դրության ընթացքում դեղամիջոցների թանկացումների վերաբերյալ իրական չեն. ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունները ռազմական դրության ընթացքում դեղամիջոցների թանկացումների վերաբերյալ չեն համապատասխանում իրականությանը:
 
՛՛Հանձնաժողովը շուկայում իրականացնում է ամենօրյա դիտանցումներ, և վերոնշյալ ժամանակահատվածում առաջին անհրաժեշտության դեղագործական արտադրանքի գնային բարձրացումներ չեն արձանագրվել: Հարկ ենք համարում ընդգծել, որ ամենօրյա դիտանցումները շարունակվում են: Քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց, իսկ անհանգստացնող գնային փոփոխություններ արձանագրելու դեպքում դիմել հանձնաժողով՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: