ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՔՏՀԱՏՄ-ը հանրային տրանսպորտի վերահսկողությունն իրականացրել է Նոր Նորք վարչական շրջանում

ՔՏՀԱՏՄ-ը հանրային տրանսպորտի վերահսկողությունն իրականացրել է Նոր Նորք վարչական շրջանում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողների ու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ հոկտեմբերի 6-ին Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում շարունակել են իրականացնել վերահսկողություն հանրային տրանսպորտում Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ։

Արդյունքում մշտադիտարկվել է 32 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերված հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերով կազմվել են 6 վարչական արձանագրություններ։ Խախտումներից 1-ը եղել է ախտահանիչ հեղուկի բացակայության, 5-ը՝ վարորդների կողմից դիմակ չկրելու դեպքեր։

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները վերահսկողությանը զուգահեռ իրականացրել են նաև բացատրական և իրազեկման աշխատանքներ։

Հավելենք, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։

  • Կիսվել: