շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՔՏՀԱՏՄ-ը դիտարկել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը

ՔՏՀԱՏՄ-ը դիտարկել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության փոխգործակցությամբ մշտադիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի Տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները շրջիկ կարգախմբերով և կանգառակետերում ուսումնասիրել են Մալաթիա-Սեբաստիայում ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 6 դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Վերահսկողության շրջանակում ՔՏՀԱ տեսչական մարմնի Տրանսպորտի անվտանգության մասնագետների կողմից ուղևորների և ուղևորափոխադրողների շրջանում հակամաճարակային կանոնները պահպանելու վերաբերյալ բանավոր զգուշացումներ ու հիշեցումներ են արվել։

Հանրային տրանսպորտի աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի։   

  • Կիսվել: