չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում․ ՀՀ ԳԱԱ

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում․ ՀՀ ԳԱԱ

Սույն թվականի մարտի 12-ին՝ տեղական ժամանակով 17:10:37 (ըստ Գրինվիչի 13:10:37),  Երևանում արձանագրվել է 2.9 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ:Այս մասին նշված է ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ:

«Սեյսմիկ ազդեցության ինտենսիվությունն էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվում է 4-5 բալ ուժգնություն: Երկրաշարժն արձանագրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում գործող ավտոմատիզացված սեյսմոերկրադինամիկական ցանցը:

Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ 40.1340 N, արևելյան երկայնության՝ 44.4880E: Էպիկենտրոնը գտնվում է Երևան քաղաքում` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: