ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՔՏՀԱՏՄ վերահսկողության այսօրվա դիտակետը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն է եղել

ՔՏՀԱՏՄ վերահսկողության այսօրվա դիտակետը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն է եղել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ շարունակել է Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման համատեղ դիտարկումը։

Սեպտեմբերի 14-ին ՔՏՀԱ տեսչական մարմինն ուսումնասիրել  է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող  35 տրանսպորտային միջոց։     

Վերահսկողության արդյունքում ՏՄ տրանսպորտային անվտանգութան մասնագետները բացահայտել են իրավախտման 7 դեպք, որոնց վերաբերյալ կազմվել է համապատասխան վարչական արձանագրություններ։ 

Covid-19-ի տարածման կանխարգելմանը միտված Տեսչական մարմինների և ոստիկանության խստացված վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ կլինի շարունակական։ Վերահսկողական գործառույթի իրականացումը զուգորդվում է նաև վարորդների և ուղևորների շրջանում իրազեկող աշխատանքի հետ։

  • Կիսվել: