երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՔՏՀԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել Երևանի տարբեր վարչական շրջաններում

ՔՏՀԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել Երևանի տարբեր վարչական շրջաններում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն օգոստոսի 9-ին ևս շարունակել են ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ իրականացրել Երևանի մի քանի վարչական շրջանների առավել ծանրաբեռնված կանգառի կետերում՝ հանրային տրանսպորտում ՀՀ պարետի համապատասխան որոշումներով ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից՝ վերահսկողական գործառույթների շրջանակներում տեսչական մարմնի մասնագետները վարորդների, ուղևորների շրջանում իրականացրել են ակտիվ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ՝ առկա թերություններն անհապաղ շտկելու կամ վերացնելու, այսուհետ նաև բացառելու ուղղությամբ։

Վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են մայրաքաղաքում և մարզերում ամենօրյա գրաֆիկով։

 

  • Կիսվել: