երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
ՔՏՀԱՏՄ-ն հանրային տրանսպորտի վերահսկողություն է իրականացրել Նոր Նորք վարչական շրջանում

ՔՏՀԱՏՄ-ն հանրային տրանսպորտի վերահսկողություն է իրականացրել Նոր Նորք վարչական շրջանում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողների հետ սեպտեմբերի 10-ին Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով մշտադիտարկումն իրականացրել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։

Ուսումնասիրվել է Նոր Նորքում ավտոմոբիլային ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում Տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները բացահայտել են 5 խախտում, որոնց վերաբերյալ վարչական արձանագրություններ են կազմվել։

Վերահսկողությանը և վարչարարությանը զուգահեռ՝ Տեսչական մարմինների մասնագետները նաև հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ բացատրական աշխատանքներ են իրականացրել։

COVID-19-ի տարածումը կանխարգելելու նպատակով հասարակական տրանսպորտի վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա հանգստյան օրերին։

  • Կիսվել: