երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՔՏՀԱՏՄ-ն դիտարկել է 373 տրանսպորտային միջոց, կազմել 35 վարչական արձանագրություն

ՔՏՀԱՏՄ-ն դիտարկել է 373 տրանսպորտային միջոց, կազմել 35 վարչական արձանագրություն

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (ՔՏՀԱ) փետրվարի 1-11-ը մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում դիտարկել է 373 տրանսպորտային միջոց:

Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

Փետրվարի 11-ին դիտարկվել է Էրեբունի վարչական շրջանով ուղևորափոխադրում իրականացնող 37 տրանսպորտային միջոց, որի արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք։

Փետրվարի 1-11-ն ընկած ժամանակահատվածում Տեսչական մարմինը դիտարկել է մայրաքաղաքի 12 վարչական շրջաններով ուղևորափոխադրում իրականացնող 373 տրանսպորտային միջոց, կազմել 35 վարչական արձանագրություն։

 

  • Կիսվել: