կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Իրանը հայտարարել է Մեքքայի համաձայնագրին միանալու հրավեր ստանալու մասին

Իրանը հայտարարել է Մեքքայի համաձայնագրին միանալու հրավեր ստանալու մասին

Իրանը հրավեր է ստացել միանալու Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված Մեքքայի համաձայնագրին, որը նախատեսում է հավաքական պաշտպանություն։ Այս մասին Al Mayadeen-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի մամուլի ծառայության ղեկավար Մեհդի Ռահիմին։

Ռահիմիի խոսքով՝ Իրանի իշխանություններն այժմ քննարկում են առաջարկը։ Նրա պնդմամբ՝ տարածաշրջանի երկրների միջև «անվտանգության հովանոց» ստեղծելու ձգտումը «հաղթանակ է Իրանի համար»։ Ռահիմին նշել է, որ Թեհրանը վաղուց է հանդես գալիս նման նախաձեռնության օգտին։

Նա նաև ընդգծել է, որ ցանկացած երկիր, որն Իրանի դեմ հակամարտությունում աջակցում է ԱՄՆ-ին, «դրա համար կվճարի»։

  • Կիսվել: