երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՔՏՀԱՏՄ-ի վերահսկողությունն այսօր շարունակվել է Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում

ՔՏՀԱՏՄ-ի վերահսկողությունն այսօր շարունակվել է Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները Covid-19-ի տարածումը կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության ծառայողների, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) տեսուչների հետ շարունակում են հասարակական տրանսպորտի աշխատանքի վերահսկողությունը։

Սեպտեմբերի 8-ի վերահսկողական միջոցառման հասցեն Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններն են եղել։ Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետները կանգառներում և շրջիկ կարգախմբերով հետևել են, թե որքանով են պահպանվում հակահամաճարակային պարտադիր կանոնները (ուղևորների և վարորդների կողմից դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, ուղևորափոխադրող մեքենաների գերբեռնվածության բացառում, սոցիալական հեռավորության պահպանում)։ Այն ուղևորները, ովքեր դիմակ չեն կրում, իջեցվում են տրանսպորտային միջոցներից։

45 մշտադիտարկման արդյունքում ԱԱՏՄ-ի կողմից կազմվել է 8 արձանագրություն՝ վարորդների և ուղևորների կողմից դիմակ չկրելու խախտումը կատարելու հիմքով։

Նշենք, որ օգոստոսի 19-ից վերսկսված վերահսկողական միջոցառման ընթացքում մայրաքաղաքի Աջափնյակ, Արաբկիր Դավիթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում մշտադիտարկվել են մոտ 1200 տրանսպորտային միջոցներ։

  • Կիսվել: