ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
ՔՊ-ական պատգամավորներն այցելել են սահմանամերձ Կուտական և Վարդենիս համայնքներ

ՔՊ-ական պատգամավորներն այցելել են սահմանամերձ Կուտական և Վարդենիս համայնքներ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Լիլիթ Ստեփանյանը, Ալխաս Ղազարյանն ու Գայանե Եղիազարյանը այսօր այցելել են Վարդենիս խոշորացված համայնքի սահմանամերձ Կուտական և Վարդենիս համայնքներ:
 
Պատգամավորները լսել են քաղաքացիներին հետաքրքրող հարցերը, առաջարկներն ու դժգոհությունները, ծանոթացել համայնքում առաջնային լուծում պահանջող խնդիրներին:
 
Համայնքային հանդիպումները շարունակական են, իսկ բարձրացված հարցերին պատգամավորական լիազորությունների շրջանակում լուծումներ կտրվեն:

  • Կիսվել: